Աշնանային ծառատունկին կտնկվի 250,000 ծառ

Աշնանային ծառատունկին կտնկվի 250,000 ծառ

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում  աշնանը Հայաստանում կտնկվի 250,000 ծառ: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ համապետական ծառատունկ: Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ Երևանի անտառպետության տարածքում տնկվել է մոտ 1000 տնկի, հիմնականում հացենի։ Ծառեր են տնկվել Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում գտնվող Սարդարապատ հերոսամարտի հուշահալիրի տարածքում, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի տարածքում, Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բոլոր բնակավայրերում, «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքում:

Լուսանկարը՝armenpress.am կայքից

 

Նոյեմբեր 16, 2021 at 13:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր