

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից կա 1 զոհ, 26 վիրավոր: Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
Պայթյունը տեղի է ունեցել հրավառության պայթուցիկների պահեստում:
Օգոստոս 14, 2022 at 15:49