ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԴԵԼՖԻՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԿՐԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԷկոԼուր

Կոմիտասի այգու հարեւանությամբ դելֆինարիայի կառուցումը բնապահպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակով դիմել Երեւանի քաղաքապետարան եւ բնապահպանություն նախարարություն` պահանջելով դելֆինների Հայաստան ներկրելու թույլտվության փաստաթղթերը:

Դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունեն: Կեդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ  չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- ասաց  Սիլվա Ադամյանը եւ հավելեց,- դա կենդանիների շահագործում է»:

ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշեց, որ դելֆիններին պահելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 խմ խմելու ջուր, որը շրջանառու ջրամատակարարման միջոցով պետք է թարմացվի: Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը դելֆինարիայի կառուցման վերաբերյալ գրություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ջուրը մատակարարելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Այսինքն` դելֆինարիան կառուցվելու է երեւանցիների խմելու ջրի հաշվին:

Ըստ բնապահպանների տեղեկություների` դելֆինարիան կառուցում է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, իսկ դելֆիններին Օդեսայից Հայաստան է բերելու ուկրաինական մի ընկերություն:

Լուսանկարը Սիլվա Ադամյանի

Սեպտեմբեր 29, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր