CEE Bankwatch Network-ը հրապարակել է ԷկոԼուրի Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացում» զեկույցը

CEE Bankwatch Network-ը հրապարակել է ԷկոԼուրի Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացում» զեկույցը

2023թ. հունիսի 2-ին «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցն իր կայքում հրապարակել է «Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացում» զեկույցի անգլերեն հակիրճ տարբերակը: Այն պատրաստել է ԷկոԼուրը «CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ իրականացված «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակում։

Երևանը դարձել է առաջին քաղաքը, որը միացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաքներ» ծրագրին: Օդի որակի, կանաչ տարածքների, էներգետիկայի, տրանսպորտի և թափոնների կառավարման հետ կապված հրատապ խնդիրներ լուծելու համար Երևանը 2017թ. ավագանու որոշմամբ ընդունեց իր Կանաչ քաղաքի գործողությունների ծրագիրը (GCAP)։

Այս զեկույցը գնահատում է, թե որքանով են իրականացվել Երևանի GCAP-ով սահմանված գործողությունները, թիրախները և խնդիրները և ինչպես է դա ազդել քաղաքի բնապահպանական վիճակի վրա:

«Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում էկոԼուրը պատրաստել է զեկույց նաև Գյումրու կանաչ քաղաք գործողությունների ծրագրի իրականացման մասին։ Զեկույցների ամբողջական տարբերակները՝ ստորև։

 

Հունիս 02, 2023 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր