Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 17-ին։ Ընտրությունների կմասնակցի 13 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք։ Ավագանու ընտրությանը մասնակցող ուժերի ցուցակների առաջին համարները համարվում են քաղաքապետի թեկնածու:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հետևյալն են․
«Հանրային ձայն» կուսակցություն՝ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի գլխավորությամբ - 1
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ գործող փոխքաղաքապետՏիգրան Ավինյանի գլխավորությամբ - 2
«Արդար Հայաստան» կուսակցություն՝ կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի առաջնորդությամբ - 3
«Հաղթանակ» կուսակցություն՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ - 4
«Ուժը հայրենյաց» կուսակցություն՝ արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանի գլխավորությամբ - 5
«Հայաստանի եվրոպական կուսակցություն»՝ կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ - 6
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ - 7
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն՝ կուսակցության ղեկավար Արման Ղուկասյանի գլխավորությամբ - 8
«Հանրապետություն» կուսակցություն՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ - 9
«Միացյալ Հայաստան» կուսակցություն՝ կուսակցության հիմնադիր֊նախագահ Երվանդ Թարվերդյանի գլխավորությամբ - 10
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գլխավորության - 11
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն՝ կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ - 12
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գլխավորությամբ - 13
«Մայր Հայաստան» դաշինք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ - 14
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։
Օգոստոս 21, 2023 at 13:19