Մայրաքաղաքում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով իրականացվում է ծառերի փոխարինում նոր տնկիներով: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից:
«Երևանյան մայթերից ու պուրակներից հեռացվելու են կենսունակությունը կորցրած ծառերը:
Մասնագետները փաստում են՝ հարյուրամյա ծառերը ընկնելու վտանգի տակ են: Միայն այս ձմռանը քամուց 28 ծառ է կոտրվել ու շրջվել:
Ծառերի փոխարինման աշխատանքները մասնագիտորեն հիմնավորված իրականացնելու համար ստեղծվել է հատուկ գիտատեխնիկական խորհուրդ, որն էլ հսկելու է ողջ գործընթացը:
Կանաչապատ տարածքների սակավությամբ պայմանավորված՝ առաջիկա ծրագրով կփոխարինվեն հիմնականում կենտրոն վարչական շրջանի ծառերը. կտնկվեն բացառապես արժեքավոր ծառատեսակներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Փետրվար 27, 2024 at 11:51