Երևանյան լճի հարակից տարածքում նախատեսվում է շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ տնկել

Երևանյան լճի հարակից տարածքում նախատեսվում է շուրջ 130 հասուն ծառ և ավելի քան 2000 թուփ տնկել

Երևանյան լճի հարակից տարածքում նախատեսվում է շուրջ 130 հասուն ծառեր և ավելի քան 2000 թփեր ու բույսեր տնկել: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

Տարածքում նաև անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ժայռապատ հատվածների համար մշակվել է կանաչապատման հատուկ նախագիծ: 

«Երևանյան ջրամբարը կառուցվել է դեռևս 1970թ. Հրազդան գետի վրա: Այն լուծում է ոչ միայն ոռոգման ջրի պաշարների ապահովման խնդիրը, այլև, հաշվի առնելով Երևանի կլիմայական չոր պայմանները, ամռանը մեղմում է քաղաքի միկրոկլիման:

2024թ. նախատեսվում է քաղաքային անտառներն ընդլայնել ևս 10 հա-ով։ Գարնանային աշխատանքների ընթացքում արդեն իսկ տնկվել է 45 հազար թուփ, շուրջ 1000 արժեքավոր և հասուն ծառ, ևս 1000 հատ էլ՝ անտառային գոտիներում: Ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում: Երևանյան սիզամարգերն ու ծաղկանոցներն էլ այս տարի կզարդարեն շուրջ կես միլիոն ծաղիկներ ու զարդարուն թփատեսակներ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:   



Մայիս 14, 2024 at 10:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր