

Մյասնիկյան պողոտային և Լվովյան փողոցին հարող շուրջ 30 հեկտար տարածքում կհիմնվի քաղաքային նոր այգի:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ նշելով, որ այն կլինի հերթական՝ հինգերորդ քաղաքային անտառը և մակերեսով ամենամեծը: Հանգստի գոտին կունենա հեծանվուղի, մարզական հատված, արհեստական լիճ, ամֆիթատրոն, էկոսրճարան:
«Հաջորդ տարի մենք ևս 30 հեկտար տարածք զբաղեցնող անտառային գոտի կունենանք: Զավեշտալին այն է, որ մեր ընդդիմախոսները մեզ պարբերաբար մեղադրում են Երևանում կանաչ ֆոնդը վերացնելու մեջ, մինչդեռ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում տասնյակ հեկտարներով այգիներ և անտառներ են տնկվել և, եթե համեմատենք վերջին երկու տարին վերջին մի քանի տասնամյակի հետ, վստահորեն կարող ենք պնդել, որ վերջին երկու տարում շատ ավելի ծառ է տնկվել Երևանում, ծառեր, որոնք երկու ամիս հետո չեն չորացել, որին զուգահեռ նաև ոռոգման համակարգեր են անցկացվել», - ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 16-ի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Դեկտեմբեր 18, 2024 at 13:14