«Վեոլիա ջուր»-ը 5 միլիարդ դրամի ներդրում կկատարի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար

«Վեոլիա ջուր»-ը 5 միլիարդ դրամի ներդրում կկատարի Երևանում խմելու ջրի ենթակառուցվածքների արդիականացման համար

«Վեոլիա ջուր» ընկերությունն այս տարի Երևանում շուրջ 5 միլիարդ դրամի ներդրում կկատարի, որով արդիականացվելու են խմելու ջրի ենթակառուցվածքները:  Այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը փետրվարի 24-ի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նա նշել է, որ ընկերությունն արդիականացնելու է ենթակառուցվածքներն այն թաղամասերում, որտեղ կա ջրի որոշակի կորուստ։ Խոսքը հիմնականում Նուբարաշենի, Կոնդի, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների մասին է։

 

Փետրվար 24, 2025 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր