

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հրապարակել է «Նաիրիտ. արդյունաբերական ժառանգության և ապագա հնարավորությունների խաչմերուկում» տեսանյութը։
Տեսանյութը ներկայացնում է շուրջ 16 տարի չգործող «Նաիրիտ» գործարանի ներկայիս վիճակը, տարածքում կուտակված վտանգավոր քիմիական նյութերի հետ կապված ռիսկերը, ինչպես նաև կառավարության նախաձեռնած գործարանի տարածքի վնասազերծման և վերափոխման ծրագիրը։
Տեսանյութում իրենց տեսակետներն են ներկայացնում քիմիական գիտությունների թեկնածու Ռոզա Ջուլհակյանը և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։
Նրանք խոսում են վտանգավոր քիմիական նյութերի գույքագրման և անվտանգ կառավարման, տարածքի վերականգնման, արդյունաբերական թափոնների օգտահանման տեխնոլոգիական հնարավորությունների, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի տարածքի ապագա օգտագործման վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին։
Հուլիս 02, 2026 at 12:24
