ԿՈՂՄ Է ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԶՈՆԻ ՎՐԱ

Հետք

Մարտի 5-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետին` Երեւանի Ավան վարչական շրջանում կանաչապատ տարածքի վրա շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգի առնչությամբ:

«Երեւանում կանաչ տարածքների պահպանման մասին Ձեր բոլոր ելույթները ողջունելի են: Սակայն լրատվամիջոցներով հրապարակված երկու բաց նամակից տեղեկացել եմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասում` մայթի եւ փոստի շենքի միջեւ եղած կանաչ տարածքում սկսվել է շինարարություն, որի թույլտվության  հրամանը` Հ.01/18-Վ-107-105, Դուք տվել եք:

2011 թվականի ապրիլի 4-ին` ժամը 11.30-12.00, անձամբ այցելել եմ վերոնշյալ տարածք, որտեղ լայն թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Ակնհայտ էր, որ շինհրապարակի վերածված տարածքը եղել է կանաչ գոտի` գազոն, ինչի մասին վկայում է սեւահողի առկայությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ 10-օրյա ժամկետում տրամադրել հետեւալ տեղեկությունները.

1.    Վերոնշյալ հասցեի համար շինարարության թույլտվության հիմքերը,
2.    Քաղաքի կամ համայնքի ճարտարապետական փորձաքննության արդյունքները,
3.    Ո՞ւմ է պատկանում այդ հողակտորը,
4.    Դուք անձամբ այցելե՞լ եք այդ տարածք:
5.    Ինչպե՞ս կբացատարեք Ձեր խոսքի ու գործի միջեւ եղած այս տարբերությունը»:

Ապրիլ 06, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր