Կենդանիների իրավունքների պաշտպանները Երեւանի իշխանություններին կոչ են անում ավելի հումանիտար մեթոդներ կիրառել շների բազմացման վերահսկողության հարցում

Կենդանիների իրավունքների պաշտպանները Երեւանի իշխանություններին կոչ են անում ավելի հումանիտար մեթոդներ կիրառել շների բազմացման վերահսկողության հարցում

News.am

Երեւանի փողոցներում հազարավոր թափառող շներ կան, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Այդ խնդիրը լուծվում է կենդանիներին  պարբերաբար որսալու եւ ոչնչացնելու միջոցով: Սակայն վերջին շրջանում կենդանիների իրավունքների պաշտպաններն սկսել են իշխանություններին կոչ անել անցնել առավել հումանիտար մեթոդների:

Ինչպես փոխանցում է ARMENIA Today-ը,  ակտիվիստները Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին ուղղված իրենց ուղերձում քաղաքային իշխանություններին կոչ են արել շների ոչնչացման փոխարեն մշակել նրանց ստերիլացման ծրագիր: «Եթե մենք հնարավորինս արագ չլուծենք այդ հարցը, իրավիճակը կարող է ավելի ծանրանալ: Շների բազմացումը ոչ միայն ավելանում է, այլեւ նրանք  ավելի ագրեսիվ են դառնում: Վերջին հինգ տարում ավելացել են թափառող շների հարձակման դեպքերը բնակիչների վրա», -պնդում է կենդանիների իրավունքների պաշտպանության բրիտանական «Pro Paws» բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Նրա խոսքով` տարեկան իշխանությունները բյուջեից հատկացնում են մոտ կես միլիոն դոլար շների ոչնչացման համար:  «Յունիգրաֆ իքս» կազմակերպության կայքում, որը պետք է քայլեր ձեռնարկի կենդանիների բազմացումը վերահսկելու ուղղությամբ, հաղորդվում է «թափառող կենդանիների ստերիլացման»  մասին: Սակայն իրավապաշտպան ակտիվիստների կարծիքով` ընկերությունը հիմնականում ոչնչացնում է կենդանիներին:

Հուլիս 05, 2011 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր