Ի՞նչ է պատահել Հյուսիսային պողոտային

Ի՞նչ է պատահել Հյուսիսային պողոտային

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ի բլոգում եւ Facebook սոցիալական ցանցի խմբում տարածվել է ահազանգ Հյուսիսային պողոտայից:

Հյուսիսային պողոտայի անձրեւատարները եւ էլեկտրական լամպի սյունը թեքվել են, գոյացել են ճեղքեր եւ խորշեր: Դա պարզ երեւում է լուսանկարներում: «Հյուսիսային պողոտայում քայլելը վտանգավոր է, կարող ես ընկնել այդ բացվածքի մեջ, եթե ուշադիր չլինես»,- անհանգստանում են անցորդները: Նյութի հեղինակը հիշեցնում է մասնագետների կանխատեսումները, որ կարող է մի օր Երեւանի կենտրոնը փլուզվել, եւ հարցնում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին`

-ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Հյուսիսային պողոտայի վթարային վիճակը վերացնլու համար

- ինչի՞ պատճառով են քանդվել անձրեւատարները

-որքանո՞վ է իրական այն կանխատեսումը, որ Հյուսիսային պողոտան կարող է քանդվել:

Օգոստոս 08, 2011 at 12:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր