

ԷկոԼուր
Երեւանի «Նեմո» դելֆինարիայի հարցով դատական գործընթացը մոտենում է ավարտին: Ապրիլի 10-ին ՀՀ վարչական դատարանը կհրապարակի վճիռը: Հիշեցնենք, որ «Թռչնասերների կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ բնապահպանության նախարարությանը` մեղադրելով նրան անգործության մեջ: Բանն այն է, որ Բնապահպանության նախարարությունը չի անցկացրել բնապահպանական փորձաքննություն` պարզելու դելֆինարիայի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: «Եթե որոշումը մեր օգտին չլինի, մենք բողոքարկելու ենք, գնալու ենք մինչեւ վերջ»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:
Մարտ 26, 2012 at 16:47
