ԷկոԼուր
Հայաստանի կանաչների կուսակցությունը ՀՀ իշխանություններից պահանջում է վերականգնել Նորքի անտառի մոտ 600 հա անտառի կարգավիճակը, Դալմայի այգիների մոտ 530հա հողերի կարգավիճակը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի «ԷկոLուր»-ի խմբի միջոցով հայտարարություն է տարածել Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: «Հայաստանի կանաչների կուսակցությունը պատրաստ է իր վրա վերցնել Նորքի սարալանջի, Դալմայի այգիների, իսկ հիմա նաև ավելացնում ենք Հաղթանակի զբոսայգու կանաչապատման գործընթացների կազմակերպման աշխատանքները»,- գրում է Արմենակ Դովլաթյանը եւ նշում, որ իր առաջարկությունը ՀՀ վարչապետի Facebook-ի պատից արագ անհետանում է, իսկ Երեւանի քաղաքապետի պատին ընդհանրապես դնել չի ստացվում:
Մարտ 29, 2012 at 13:25