

«ԷկոԼուր»
Մենք կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական ակտիվությունը՝ ի դեմս երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի, ում քննչական մարմինները մեղադրում են քրեական հանցագործության մեջ՝ ընդգծված հասարակական դիրքորոշման համար:
Ակտիվ հասարակական դիրքորոշման շնորհիվ մենք կարող ենք դեմ կանգնել ամենաանպաշտպան շերտերի իրավունքների ոտնահարմանը, թույլ չտալ բնության կործանումը, եւ որ ամենակարեւորն է՝ արթնացնել անտարբեր հասարակությանը:
Մեր երկրի համար, որը տեսել է պատերազմ, շրջափակում, քաղաքացիական հակամարտություն, սով, ժողովրդավարությունը ինքնապահպանման միակ ուղին է: Մենք կոչ ենք անում, որպեսզի մեր ակտիվ երիտասարդությունը, որը պատասխանատվություն է զգում երկրի բարեկեցիկ ապագայի համար, պաշտպանում թույլերին, պայքարում մեր հայրենի բնության պահպանման համար, ինքը չդառնա առանձին կառույցների կամայականությունների զոհ: Մենք կոչ ենք անում հետ կանչել Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքը:
ՊԱՇՏՊԱՆԵ՛ՆՔ ՄԱՐԻԱՄԻՆ, ՊԱՇՏՊԱՆԵ՛ՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ, ՊԱՇՏՊԱՆԵ՛ՆՔ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ:
Օգոստոս 27, 2009
