

ԷկոԼուր
Հրազդան-Երեւան ավտոմայրուղու երկայնքով ձգվող Հրազդանի հայտնի եղեւնիների կողքին հանկարծ հայտնվում է սյուների մի ամբողջ զանգված, որոնք դեռ վերջերս ծառեր էին: Նրանք մոտ 100-ն են: Հետքերով կարելի է հասկանալ, որ նրանք վերջերս են հատվել` 2 շաբաթ առաջ, բայց հատվել են «խորը էտում» անվան տակ: Այսինքն` ինչ որ մեկը, որպեսզի խուսափի անօրինական հատման համար նախատեսված պատժամիջոցից, որոշել ծառերը ոչ թե կտրել, այլ կարճացնել: Ծառերը նման ձեւով կտրելով կարճացնելը ձմռանը` խախտում է նման միջոցառումների համար նախատեսված նորմալ ժամկետները: Հասկանալի չէ, թե ինչպես են այդ ծառերը ապրելու նման «Էտումից» հետո:
Դեկտեմբեր 24, 2012 at 16:42
