

ԷկոԼուր
Մարտի 28-ին Ալավերդու «Տպարանի ձոր» թաղամասի բնակիչները Ալավերդու Օրհուս կենտրոնին ահազանգել են կոյուղաջրերի գարշահոտի, դրանց մակերևութային հոսքերի ու հենապատի փլուզման մասին: «Պարզվեց, որ այդ թաղամասում տարիներ շարունակ խցանված է կոյուղագիծը, քաղաքապետարանը բազմիցս դիմել է Հայջրմուղկոյուղի, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: Կոյուղաջրերի արտահոսքերի հետևանքով թափվել են հենապատի քարերը, ինչը մեծ վրանգ է ներկայացնում ինչպես բնակիչների, այնպես էլ հենապատի ներքևի հատվածով անցնող միջպետական երկաթուղու համար: Թափվող կոյուղաջուրը երկաթգծերի մոտ առաջացնում է ճահիճ ու գարշահոտություն տարածում շրջայկայքում»,- www.aarhus.am կայքում գրում է Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը:
Ըստ նրա` Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն անմիջապես գրավոր դիմել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությանը՝ խնդրի լուծման համար իրենց պարտականության կատարման և ֆինանսական օժանդակության համար:
Լուսանկարը` Ալավերդու օրհուս կենտրոնի
Մարտ 29, 2013 at 17:20
