

ԷկոԼուր
Ինչպիսին է ստորգետնյա Երեւանը, ինչ վտանգներ են սպառնում երեւանցուն մայրաքաղաքի ընդերքից, որքանով են հավանական Երեւանում փլուզումները, ինչու «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ավագանու ընտրությունների նախաշեմին դուրս եկավ Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովից: Այս եւ այլ հարցերի «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ) ապրիլի 8-ին` ժամը 11:00-ին, կանդրադառնան երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Ավթանդիլյանը:
Ապրիլ 05, 2013 at 14:05
