Ահա թե ինչ բնապահպանական ծրագիր է երեւանցուն առաջարկում ՀՀԿ-ն

Ահա թե ինչ բնապահպանական ծրագիր է երեւանցուն առաջարկում  ՀՀԿ-ն

ԷկոԼուր

2013թ. Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մասնակցում է «Ավելի լավ Երեւան» կարգախոսով: Կուսակցության   նախընտրական ծրագրի  «Մաքուր և կանաչ Երևան» բաժնում ներկայացվում է արված աշխատանքն ու թե ինչ է արվելու: Բաժինը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Լավ Երևան 2009-2013թթ.

  • Մաքրության և աղբահանությւսն համալիր ծրագրի իրականացում
  • Սանմաքրման ժամանակակից տեխնիկայի ձեռք բերում
  • Քաղաքի հանրային և բակային տարածքներում մեծ և փոքր աղբամանների տեղադրում
  • Երևանի քաղաքային տնկարանի ընդլայնում և ջերմատան կառուցում (5000քմ)
  • Թվով 18 զբոսայգիների և պուրակների ստեղծում և վերականգնում (ընդհանուր 13.3 հա տարածք)
  • Ջրավազանների և շատրվանների ամբողջական վերականգնում և ավելացում
  • Ավելի քան 70 կմ երկաոությամբ ոռոգման ցանցի նորոգում և ընդլայնում
  • Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում (20 հա)
  • Սիզամարգային խոտածածկի ավելացում և ձևավորում (61 հա)։

Ավելի լավ Երևան 2013-2017թթ.

  • Միջազգային չափանիշներին համապատասխան աղբահան, փողոցները մաքրող և լվացող, ձնահավաք մեքենաների ձեռք բերում և շահագործում
  • Աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկության հիմնում
  • Նոր այգիների հիմնադրում և զբոսայգիների վերականգում
  • Կանաչ տարածքների վերականգնման շարունակականաթյուն
  • Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքի ավելացում
  • Ոռոգման ցանցի ընդլայնման, նորոգման շարունակականության ապահովամ
  • Ծաղկապատման և սիզամարգային խոտածածկ տարածքների ավելացում
  • Անտառվերականգնման ծրագիր' Եռաբլուրի և Փարոսի բլուրի տարածքի,
  • Հաղթանակի զբոսայգու և Ծիծեռնակաբերդի անտառպուրակային վերականգնում»:

Ապրիլ 17, 2013 at 16:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր