ՀՀԿ-ի գիշերային հրավառությունը եւ անկախ դիտորդների տվյալները

ՀՀԿ-ի գիշերային հրավառությունը եւ անկախ դիտորդների տվյալները

ԷկոԼուր

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակը տոնեց գիշերային հրավառությամբ: Դեռ ընտրությունների վերջնական արդյունքները չէին ամփոփվել, երբ գիշերը` ժամը 24:00-ի մոտ, ամբողջ Հրազդանի կիրճը եւ Աջափնյակ վարչական շրջանը ցնցվում էին համազարկերից, որոնք շարունակվեցին մեկ ժամից ավելի: Միեւնույն ժամանակ անկախ դիտորդներն ակտիվորեն ամփոփում էին արձանագրված խախտումները: www.iditord.org կայքում խախտումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց` 105 եւ 78, դա ընտրությունների անցկացման կարգի եւ հասարակական կարգի խախտումներն են: Կեղծարարության քանակը 49-ն է, իսկ հայտնաբերված կաշառքի եւ ճնշման դեպքերը` 71-ը:

ՀՀ ոստիկանության տվյալներով` ընտրողների ընդհանուր քանակը եղել է 816,475: Ինչպես հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ժամը 20:00-ի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 437,021 հոգի, կամ ընտրողների  53.53%-ը:

Մայիսի 5-ի ժամը 24:00-ի դրությամբ, վերջնական տվյալների համաձայն` ՀՀԿ-ն ստացել է 32,450, ձայն կամ 60.69%: Նրանից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է` 9,429 ձայն կամ 17.64%: Երրորդ տեղում «Բարեւ Երեւան» դաշինքն է` 4,535 ձայն կամ 8.48%: Հետո գալիս է «Հայ ազգային կոնգրես»-ը` 2,416 ձայն կամ 4.52%,  Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կուսակցությունը` 2,194 ձայն կամ 4.10%-ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 2,069 ձայն կամ 3.87 %: Եւ ցուցակը եզրափակում է «Առաքելություն» կուսակցությունը` ստանալով 366 ձայն կամ 0.71%:

Մայիս 06, 2013 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր