

ԷկոԼուր
Ոստիկանությունը վերջապես դիմեց իր համար սովորական գործողություններին` ակտիվիստներին բերման ենթարկեց: Տրանսպորտի գնի բարձրացման դեմ և Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիաներ կազմակերպած ակտիվիստների նկատմամբ հարկադրված զուսպ վերբերմունք դրսևորելուց հետո ոստիկանությունը Երևանի ակտիվ բնակիչների հետ միասին տեղափոխվել է Կոմիտասի 5 հասցե: Արդեն մի քանի օր է` տեղի բնակիչները և նրանց միացած քաղաքացիական նախաձեռնությունները հանդես են գալիս հանրային տարածքում բարձրահարկ շենքի կառուցման դեմ:
Օգոստոսի 21-ին բողոքի ակցիան թեժացավ, և մարդիկ փորձեցին կանգնեցնել շինարարությունը: Ոստիկանությունը բերման ենթարկեց հայտնի կինոռեժիսոր, Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին: Որոշ ժամանակ անց վերջինիս ազատ արձակեցին, չնայած որ կարող էին ազատ չարձակել, ինչպես ազատ չէին արձակել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչներին: Ազատ չարձակեցին և դատապարտեցին տարբեր ժամկետներով: Այնպես որ, շնորհակալություն մեր ոստիկանությանը` աշխարհում ամենամարդասիրական ոստիկանությանը:
Օգոստոս 21, 2013 at 18:21
