«Արաբկիրի ՀՀԿ-ական ղեկավարը վաճառում է մայթերն ու կանաչ գոտիները»

«Արաբկիրի ՀՀԿ-ական ղեկավարը վաճառում է մայթերն ու կանաչ գոտիները»

ԷկոԼուր 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է անհապաղ դուրս բերել շինարարական տեխնիկան Կոմիտաս 5-ի բակից: Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նշված է, որ շինարարությունն անօրինական է և հակասում է Երևանի գլխավոր հատակագծին: «Կոռումպացված պաշտոնյաներն ու խոշոր բիզնեսը որոշել են յուրացնել առանց այդ էլ սակավ կանաչ գոտիներ ունեցող Արաբկիրի վարչական շրջանը: Արաբկիրի ՀՀԿ-ական ղեկավարը վաճառում է մայթերն ու կանաչ գոտիները` Կասյան, Գյուլբեկյան փողոցներում, Բարեկամության խաչմերուկում: Սրանք հակասոցիալական կառավարման մի մասն են, ինչի արդյունքում երևանցիներն արդեն շնչահեղձ են լինում սեփական քաղաքում:  

Կոչ ենք անում բոլոր երևանցիներին միանալ Կոմիտաս 5-ի քաղաքացիների դիմադրությանը` ընդդեմ պաշտոնյաների անօրինական գործողությունների և հանրային ունեցվածքի յուրացման»,- նշված է նախաձեռնության հայտարարության մեջ:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության կողմից Երևանի քաղաքապետարանի էկոլոգիական հանձնաժողովի 24.09.2012թ. նիստին ներկայացված առաջարկ-պահանջները կարդացեք այստեղ:

Օգոստոս 22, 2013 at 16:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր