

Էկոլուր
Հոկտեմբերի 28-ին ԷկոԼուրը հերթական ահազանգը ստացավ ծառահատումների մասին: «Մոնումենտի մոտ ծառեր են հատում: Տեղյակ չեմ ովքեր, ինչ նպատակով: Եթե կարող եք, արձագանքեք»,- ասաց տարածքի բնակիչը:
Տեղում ԷկոԼուրը պարզեց, որ Ազատության փողոցի վրա («Հաղթանակ զբոսայգու» հարեւանությամբ) կատարվում են ծառերի մաքրման աշխատանքներ: «Չոր, վթարային ծառերը հանում ենք, որպեսզի մարդկանց վրա չթափվեն, վնաս չպատճառեն: Եթե թողնենք, ձմեռը անպայման կջարդվեն»,- պարզաբանեց աշխատանքների ղեկավար, գյուղատնտես Վլադիմիր Վանյանը: Վերջինս ցույց տվեց քաղաքապետարանի թույլտվությունը համաձայն որի` նախատեսվում է մաքրել 23 չոր եւ 40 վթարային ծառ:
Հոկտեմբեր 29, 2013 at 12:56





