

ԷկոԼուր
ԷկոԼուրը Երեւանի բնակիչներից ահազանգ ստացավ, որ Տիգրան Մեծ - Նար-Դոս խաչմերուկի մոտ արդեն երեք շաբաթից ավելի ջրատար խողովակները վթարված են եւ գետնի տակից դուրս հորդացող ջուրը հոսում է Տիգրան Մեծ փողոցով: Բնակիչները զանգահարել են «Երեւան ջուր», սակայն նրանց տեղեկացրել են, որ պետք է զանգահարել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, քանի որ իրենք միայն խմելու ջրի խնդրով են զբաղվում: Բնակիչները զանգահարել են նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ, սակայն այստեղ էլ ասել են, որ Երեւանի հետ կապված բոլոր ջրային խնդիրները պետք է լուծի «Երեւան ջուր»-ը, որ իրենք զբաղվում են գյուղերի խնդիրներով: «Այսպես մեկը մյուսի վրա գցեցին, եւ ոչ մի կազմակերպություն ոչ մի քայլ չձեռնարկեց վթարը վերացնելու համար»,-ասացին բնակիչները: ԷկոԼուրը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրի վրա: Մինչ մեր իշխանությունները հայտարարում են երկրում սակավաջրության մասին, ջուրն անարգել հոսում է Երեւանի փողոցներով:
Օգոստոս 04, 2014 at 17:48




