Ֆիզիկայի բանավանը «գրոհել» են միջատները (Լուսանկարներ)

Ֆիզիկայի բանավանը «գրոհել» են միջատները (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Ֆիզիկայի բանավանի ծառերի մոտ 50 տոկոսը միջատների պատճառով տերևազրկվել է, ասես խորը աշուն է եկել թաղամասում: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց Ֆիզիկայի բանավանի բնակիչ Վարդան Հարությունյանը: «Սովետական ժամանակաշրջանում ծառերը տարին առնվազն 4 անգամ սրսկում էին, կատարվում էր միջատների դեմ պայքար, իսկ այժմ անգամ մտքներով չի անցնում նման միջոցառումներ կատարել: Միջատները անգամ մտնում են բնակարանները: Գիշերը առաստաղին մոտ 100 հատ միջատ եմ հաշվել...ևս մի քանի օր և ամբողջ թաղամասը կդառնա տափաստան»,- իր մտահոգությունն է հայտնում բնակիչը:

ԷկոԼուրն ահազանգն ուղղում  է Երևանի քաղաքապետարան: 

Լուսանկարները` Վարդան Հարությունյանի

Օգոստոս 27, 2014 at 14:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր