ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԻԾԸ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԻԾԸ

Aysor.am

Երևանում մեկնարկել է Հայաստանի կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության նախագծի քննարկումը: Ծրագիրը ներկայացրել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը:

Ինչպես նշեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, կլիմայի փոփոխության վերաբերյալ մի զեկույց արդեն կազմվել է և սա երկրորդն է:

«Այսօրվա քննարկման հիմնական նպատակը վերաբերում է շրջակա միջավայրի պահպանությանը և կլիմայի փոփոխությանը: Այս հաղորդագրությունն իր մեջ պարունակում է կլիմայի փոփոխության հետևանքով առնվազն երեք կարևորագույն ուղղություն»,- ասաց Հարությունյանը և ներկայացրեց, թե ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի լուծումներ ունենք և ինչ սպասելիքներ կան առաջիկա կլիմայի փոփոխության արդյունքում:

Նախարարը տեղեկացրեց, որ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է բոլոր բնագավառներին` առողջապահություն, գյուղատնտեսություն, զարգացում, սակայն կլիմայի փոփոխության խնդիրը գլոբալ խնդիր է և աշխարհի բոլոր երկրները անհագստացած են կլիմայի փոփոխությամբ, որն արդյունք է նաև ջերմոցային գազերի արտանետումների:

Ինչ վերաբերում է ջերմոցային գազերի կրճատման գործընթացին, ապա Արամ Հարությունյանը նշեց, որ զարգացած երկրները պարտավորություններ են վերցրել կրճատել դրանք, իսկ զարգացող երկրների հաղորդագրություններով, Կիոտոյի մաքուր մեխանիզմներով փորձում են իրենց ավանդը ունենալ ջերմոցային գազերի կրճատման գործում:

Քննարկմանը ներկա էին ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՄԱԿ և ԵԱՀԿ, «Հայպետհիդրոմետ»-ի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փետրվար 05, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր