

ԷկոԼուր
Պարզվում է, որ Դիլիջանում մաքրող կայանների կառուցման համար իրականացված ծրագիրը ոչ մի կապ չունի ջրի որակի հետ, որից օգտվում են քաղաքի բնակիչները և հյուրերը: Արդեն որերոդ անգամ նրանք ահազանգ են հնչեցնում, որ իրենց տան ջրի ծորակներից կրկին հոսում է կեղտոտ ջուր, և որ դա սեզոնային երևույթ է: Իսկ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի 2014 թվականի հաշվետվության 10-րդ կետում նշված է, որ Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում կառուցված են մաքրող կայաններ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով:
Զարգացման բանկերի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ անհրաժեշտ է իրականացնել իրենց կողմից ֆինասավորվող ծրագրերի մոնիտորինգ և ստուգել՝ իրականում բարելավվե՞լ է արդյոք ջրի հետ կապված վիճակը այն համայնքներում, որտեղ իրականացվում են այդ ծրագրերը:
Ապրիլ 15, 2015 at 14:07
