Երեւանի շուրջ 30 հա տարածքի անտառապատման ծրագիրը վտանգված է

Երեւանի  շուրջ 30 հա տարածքի անտառապատման ծրագիրը վտանգված է

ԷկոԼուր

Ազատի ջրամբարի սակավաջրության պատճառով Երևանի անտառտնտեսության «Էրեբունու» անտառպետությունում նախատեսված անտառապատման աշխատանքները մասնակի են իրականացվել. չի անտառապատվել նախատեսված 51 հա տարածքից  շուրջ 30 հեկտար տարածքը: Այդ տարածքների անտառապատումը նախատեսվում է 2015 եւ 2016 թվականներին:

Հարց է առաջանում, թե ինչպես պետք է կատարվի այդ անտառապատումը, երբ Ազատի ջրամբարի ճակատագիրը հարվածի տակ է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատճառով:

Ծրագրով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ  պողպատե խողովակաշարով գետի ջուրը տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:

Ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացության մեջ նշված է. «Ծրագիրն իրականացնելուց հետո Ազատի ջրամբարի ծավալը կստեղծվի ոռոգման սեզոնի մնացորդային ելքերի եւ ոչ ոռոգման սեզոնի ելքերի հաշվին /համաձայն հիդրոլոգիական դիտարկումների սակավաջուր` 75% ապահովվածության տարվա կտրվածքով ջրամբարում կհավաքվի 64 միլիոն մ3 ծավալ»:  Նշենք, որ 2014թ-ին Ազատի ջրամբարի լցվածությունը կազմել է ընդամենը 46.2 միլիոն խմ:

Մայիս 05, 2015 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր