Արմավիրի միակ այգին դադարեց այգի լինելուց, երբ փոխվեց քաղաքի հատակագիծը

Արմավիրի միակ այգին դադարեց այգի լինելուց, երբ փոխվեց քաղաքի հատակագիծը

ԷկոԼուր

Պարզվում է, որ Արմավիրի քաղաքային այգին, որտեղ այս տարվա մայիսից ծառահատումներ են եւ բուռն շինարարություն, փաստաթղթերով այգի չէ: Նման հայտարարությամբ հանդես եկան Արմավիրի այգու պաշտպանները: Ըստ Արմավիրի նոր հատակագծի` այգին համարվում է Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածք, այլ ոչ թե այգի: Հատակագծի փոփոխումը հեշտացրել է այգու վաճառքի գործը: Այգին Արմավիրի միակ այգին է: Ըստ այգու պաշտպանների` քաղաքապետը խոստացել էր այգին տեղափոխել քաղաքի ծայրամաս, սակայն ոչ տեղափոխել է, ոչ էլ ներկայիս կանաչ տարածքն է պահպանվում: Ներկայումս այգու տարածքում կառուցվում է բանկ, եկեղեցի եւ անասնաբուժական դեղատուն:

Արմավիրցիները այգու տարածքում իրականացվող շինարարության նախագծերի հասարակական լսումների մասին տեղյակ չեն: Այս կապակցութամբ «ԷկոԼուր»-ը դիմում է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ խնդրում է տեղեկացնել`

- Ի՞նչ հիմնավորմամբ է Բնապահպանության նախարարությունը թույլատրել Արմավիր քաղաքի միակ հանրային այգում ծառահատումներ կատարել եւ շինություններ կառուցել

 - Ե՞րբ են անցկացվել այդ շինությունների կառուցման աշխատանքային նախագծերի հասարակական լսումները

- Ի՞նչ ըներություններ են իրականացնում շինարարությունը

- ՀՀ բնապահպանության նախարարությունը այդ նախագծերին դրական եզրակացություն տրամադրե՞լ է, եթե այո, ապա խնդրում ենք մեզ տրամադրել եզրակացությունների կրկնօրինակները եւ հասարակական լսումների արձանագրությունները:

Օգոստոս 22, 2011 at 11:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր