Կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականության դրույթներ՝ ՀՀ ջրային օրենսգրքի նախագծում

Կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականության դրույթներ՝ ՀՀ ջրային օրենսգրքի նախագծում

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ նախատեսելով դրույթներ կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականության վերաբերյալ: ՀՀ կառավարությունը 2022 թ. հունիսի 2-ի, 784-Ա որոշմամբ հավանություն տվեց նախարարության մշակած  օրենքների նախագծերի փաթեթին:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝ ի կատարումն Փարիզյան համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորությունների ներառվել են կլիմայի փոփոխության հարմարվո­ղականության, ինչպես նաև ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի ընդունման դրույթներ։ Ծրագրի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է կլիմայի փոփոխության նկատմամբ ՀՀ ջրային ռեսուրսների խոցելիությամբ և ամրագրված է, որ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողակա­նությանն ուղղված գործողությունները անհրաժեշտ է դիտարկել կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը և տնտեսությանը հասցվող վնասները նվազեցնելու տեսանկյունից:  

Օրենքի նախագծով կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների խոցելիություն սահմանվում է որպես կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների բացասական ազդեցություններին դիմակայելու աստիճան, իսկ կլիմայի փոփոխության նկատմամբ ջրային ռեսուրսների հարմարվողականությունը՝ ջրային ռեսուրսների՝ կլիմայի փաստացի և կանխատեսվող փոփոխությանը հարմարվելու կարողություն։

Առանձին հոդվածով սահմանված են նաև ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրին ներկայացվող հետևյալ պահանջները՝

  1. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակն է մշակել և իրականացնել կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների և ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների և դրանց հետևանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված  միջոցառումներ, ինչպես նաև ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում և ջրավազանային կառավարման պլաններում:
  2. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա ազդող գործոնների բնույթը և դրանց փոփոխականությունը՝ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա պարբերականությամբ:

Հունիս 17, 2022 at 13:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր