Եվրոպական գործընկերություն. նոր մարտահրավերներ՝ նոր գործունեություն

Եվրոպական գործընկերություն. նոր մարտահրավերներ՝ նոր գործունեություն

2022թ. հունիսի 1-ին «ԷկոԼուրի» մամուլի ակումբում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի հանդիպումը: 3-րդ աշխատանքային խմբի համակարգող Մարի Չաքրյանն առաջարկեց քննարկել 3-րդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունների կոնկրետ գործունեության իրականացման համար նախատեսված տեխնիկական և ֆինանսական աջակցության հարցերը։ 3-րդ աշխատանքային խմբի խնդիրները վերաբերում են կլիմայի փոփոխությանը, շրջակա միջավայրին, էներգետիկային և տրանսպորտին։

ԷկոԼուրի առաջարկով աշխատանքային խմբի անդամները ցանկություն հայտնեցին մասնակցել Թբիլիսիում կայանալիք աշխատանքային հանդիպմանը, որը նվիրված է Արևելյան գործընկերության երկրների ինտեգրման հարցերին, ԵՄ կլիմայական և էներգետիկ քաղաքականության նոր գործիքների ուսումնասիրությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերին այդ գործընթացներում:

Հանդիպմանը մասնակցում էին «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի փորձագետ Արամ Գաբրիելյանը, Երևանի «Օրհուս» կենտրոնի ղեկավար Սիլվա Այվազյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Էկոթիմ» ՀԿ-ի ղեկավար Արտաշես Սարգսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, ՀԿ-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի նոր համակարգող Հովսեփ Խուրշուդյանը, ով այս պաշտոնում փոխարինել է Լուսինե Հակոբյանին։ Նա ողջունել է առաջարկները և հայտարարել, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը եվրոպական գործընկերության նպատակներին հասնելու համար։

Հունիս 21, 2022 at 11:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր