Գործադիրը ոռոգելի աղակալված հողերի լվացման, ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում ընդունեց

Գործադիրը ոռոգելի աղակալված հողերի լվացման, ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում ընդունեց

ՀՀ կառավարությունը 2023թ. մայիսի 4-ին ընդունեց «2023թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշումը: 

Որոշմամբ «Ջրառ» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2023թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրն անհատույց մատակարարել: Միևնույն ժամանակ գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով՝ «Ջրառ» ՓԲԸ-ին կթույլատրվի 2023թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնա­թափելու, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցու­կային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին նույնպես անհատույց մատա­կարարել: Անվճար ջրամատակարարումից կկարողանան օգտվել մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտա­գոր­ծողները: Որոշման հիմնավորման համաձայն՝ ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածություններից շուրջ 50 հազար հեկտարը գտնվում է Արարատի և Արմավիրի մարզերում:

Նախագիծը մշակել է ՀՀ ջրային կոմիտեն: 

Մայիս 05, 2023 at 16:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր