ԱլԳ 2023թ․ ինդեքսում Հայաստանն առաջատար է ճանաչվել իր վարած շրջակա միջավայրի և կլիմայական քաղաքականությամբ

ԱլԳ 2023թ․ ինդեքսում Հայաստանն առաջատար է ճանաչվել իր վարած շրջակա միջավայրի և կլիմայական քաղաքականությամբ

Հրապարակվել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 2023թ․ ինդեքսը։ Այս ինդեքսով Հայաստանը Շրջակա միջավայրի և կլիմայական քաղաքականության բաժնում գրանցած առաջընթացով առաջին տեղում է ԱլԳ 6 երկրների ցանկում։ Այդ երկրներն են Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Հայաստանը։ Ի տարբերություն մյուս երկրների, որոնց ցուցանիշները 2020-2021 թվականների համեմատ նվազել են, Հայաստանում աճ է արձանագրվել։ Միայն Բելառուսն է մնացել նույն մակարդակում։

Ինդեքսի բնապահպանական հատվածի պատրաստմանը որպես փորձագետ մասնակցել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Փետրվար 01, 2024 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր