

Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 14-ին հանրապետության 14 օդերևութաբանական կայաններում (30%-ում) գրանցվել են օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ։
Ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ են գրանցվել Բագրատաշեն, Օձուն, Ստեփանավան, Ֆանտան, Հրազդան, Շորժա, Աշոցք, Ամբերդ, Աշտարակ, Մասրիկ, Գորիս, Արենի, Ջերմուկ, Մարտունի բնակավայրերում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Փետրվար 19, 2024 at 16:46