Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում գրանցվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում գրանցվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ մեր տարածաշրջանի համար կանխատեսվում է նորմայից բարձր ջերմային ֆոն․ փետրվարի 12-19-ը՝ նորմայից բարձր 8-10 աստիճանով, փետրվարի 19-ից մարտի 18-ը՝ 3-6 աստիճանով, մարտի 18-25-ը՝ 1-3 աստիճանով։ Այս մասին հայտնում է  ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում մի քանի օր է՝ գրանցվում է ռեկորդային բարձր ջերմաստիճան` պայմանավորված արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ։

Փետրվարի 12-ին Սյունիքի հովիտներում, Տավուշում ցերեկը ջերմաստիճանը հասել է +22 աստիճանի, Լոռիում՝ +17, Արարատում և Վայոց ձորի նախալեռներում՝ +16 աստիճանի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում դիտված տարեկան միջին ջերմաստիճանները հաստատում են օդի ջերմաստիճանի շարունակական բարձրացման մասին կլիմայական մոդելների կանխատեսումները։ 1935-2023 թվականների ժամանակահատվածում ամենատաք հինգ տարիներից չորսը դիտվել են վերջին 14 տարիների ընթացքում՝ 2010, 2018, 2021, 2023 թվականներին։

Սկսած 1994 թվականից ՀՀ-ում տարեկան միջին ջերմաստիճանի շեղումները 1961-1990 թվականների միջին արժեքի նկատմամբ եղել են դրական, բացառությամբ 2011 թվականի։ Չնայած 2011 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 0.2 աստիճանով, սակայն 2011 թվականի հուլիսի 31-ին Մեղրիում գրանցվել է 437 աստիճան, որը Հայաստանի բացարձակ առավելագույն ջերմաստիճանն է դիտարկումների ամբողջ ժամանակահատվածի համար. այն գերազանցել է նախկինում դիտված ցուցանիշը 07 աստիճանով։

Փետրվար 12, 2024 at 16:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր