

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ պատմական կլիմայական բնութագրերը գարնան առաջին ամսվա համար։
Ըստ այդմ՝ 1943թ-ին մարտը եղել է ամենացուրտ ամիսը՝ -6․3 աստիճանով, 1990թ-ին՝ ամենաչորը՝ 13մմ-ով, 1969թ-ին՝ ամենախոնավը՝ 95մմ-ով, իսկ 2023թ-ին՝ ամենատաքը՝ +4․5 աստիճանով։
Մարտ ամսվա ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
Մարտ 01, 2024 at 16:29