Նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը

Նոր ծրագիր՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը

Սույն թվականի ապրիլի 30-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՀՀ ՏԿԵՆ), Եվրոպական միությունը (ԵՄ)(6,2 մլն.) և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (ԳԴՀ ՏՀԶՆ (6,1 մլն) մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն եվրո արժողությամբ ծրագիր՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience)՝ ուղղված Հայաստանի գյուղական համայնքներում էներգետիկ մարտահրավերների դիմակայմանը:  

Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ ՀՀ Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում գտնվող գյուղական համայնքներին օգտագործել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներուժը կայուն, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից արդյունավետ զարգացման համար, ինչպես նաև աջակցել վերականգնվող էներգիային և էներգաարդյունավետությանն ուղղված հմտությունների և կարողությունների զարգացմանը՝ տնային տնտեսությունների և փոքր ձեռնարկությունների մակարդակում:

Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, ներկայում՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը: Վերջիններս կարևորեցին ՀՀ կառավարություն-ԵՄ-ԳԴՀ ՏՀԶՆ սերտ համագործակցությունը և ծրագրի իրականացումը՝ շեշտելով, որ ծրագիրը ոչ միայն անդրադառնում է կլիմայական հրատապ մարտահրավերներին, այլև հիմք է դնում Հայաստանի գյուղական շրջաններում տնտեսական զարգացմանը:

Աղբյուրը՝ GIZ/ԳՄՀԸ

Մայիս 02, 2024 at 10:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր