Լիճքի գյուղապետ. «Ով ուզում է լինի ՀԷԿ-ի տերը, եթե վաղը գետով ջուր չհոսեց, ես թույլ չեմ տա, որ ՀԷԿ-ն աշխատի »

Լիճքի գյուղապետ. «Ով ուզում է լինի ՀԷԿ-ի տերը, եթե վաղը գետով ջուր չհոսեց, ես թույլ չեմ տա, որ ՀԷԿ-ն աշխատի »

ԷկոԼուր

Լիճք գյուղում (Սյունիքի մարզ) փոքր ՀԷԿ-ի կառուցումը մոտենում է ավարտին: Գյուղի բնակիչները պատահաբար խոսակցություններից են իմացել, որ իրենց մոտ փոքր ՀԷԿ է կառուցվելու: Հասարակական լսումներ չեն անցկացվել, ընկերության հետ պայմանագիրը կնքել է գյուղապետը: Մարդիկ հույս ունեն, որ փոքր ՀԷԿ-ը ամբողջ ջուրը չի վերցնի Մեղրի գետից, որի ավազանի մոտ են նրանց արոտավայրերը եւ դաշտերը: Ծայրահեղ դեպքում հույս ունեն փոխհատուցում ստանալ: Սակայն փոխհատուցումների մասին պայմանագրեր չկան: Պայմանագիր կա վարձավճարի մասին`1 քմ հողատարածքի համար 96 դրամ:

Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյան.

- Առաջին, ես չգիտեմ, դա վնաս կպատճառի, թե չի պատճառի, երկրորդը` կոնկրետ ինչ վնասներ իրենք հասցնում են, փոխհատուցում են: … Պայմանագիրն օրինականացված է, որ իրենք իրենց վարձն են վճարելու:

ԷկոԼուր.

Ինչքա՞ն են վճարում:

Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյան.

- Մետր քառակուսու համար 96 դրամ: …Ոնց ավագանին որոշել է, էդ ձեւով իրենք փոխհատուցել են: Կոնկրետ որտեղ որ ՀԷԿն է, ջրառն է, դա իրենց սեփականությունն է: Նույնն էլ իրենք օրինական բոլոր վկայականները հանել  են կադաստրի պետական կոմիտեում, սիրուն, գեղեցիկ դրանք սխեմայում նշված է, որ այդ տարածքներն իրենցն է: Չնայած մեծ տարածք չի…Ու եթե գալիս է ամենակարեւոր հարցը`ջուրը, մենք ունեինք ջրային ռեսուրսների գործակալության հետ պայմանագիր: Այսինքն` նախ մենք պետք է մեր ոռոգելի ջուրը ստանանք, նոր արդեն էն ավելորդ ջուրը տանք իրենց: Վաղը եթե մեր գետում ջուր չլինի, մենք երբեւիցե չենք թողնի, որ ՀԷԿ-ը աշխատի:

ԷկոԼուր.

-Իսկ մարդիկ համաձա՞յն են:

Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյան.

- Այդ հարցը բոլորին հուզել է: …. Գետի կողքի բուսականությունը, ծառերը սովոր են ջրին, եթե վաղը, մյուս օրը թեկուզ ամիսներով ջուր չեղավ, դրանք արագ պիտի չորանան: Բացարձակ հայտարարում եմ, ով ուզում է լինի ՀԷԿ-ի տերը, եթե վաղը գետով ջուր չհոսեց, կամ մի մասնիկ էլ չհոսեց, ես թույլ չեմ տա, որ ՀԷԿ-ն աշխատի:

ԷկոԼուր.

- Համայնքում հասարական լսումներ չե՞ն եղել:

Լիճքի գյուղապետ Հովիկ Միրզոյան.

- Ոչ թե չի եղել, այլ ժողովուրդը վստահելով գյուղապետին, ավելի շատ վերցնելով իմ վրա, ես խոստացել եմ, որ մենք երբեք թույլ չենք տա: Ուստի այդ պայմանավորվածությանը բոլորը կուրսի են եղել, որ ջուր լինելու է … Վաղը, մյուս օրը մի 7-8 աշխատատեղ կլինի, մեր ժողովուրդը գոնե սմենով կաշխատի:

Լիճքի բնակիչներ.

- Մեկ էլ հանկարծակի լսանք, որ տեխնիկա, բան բերել են…. Չէ, տոչնի չեմ իմանում` որտեղ են կառուցում ՀԷԿ-ը… Գործատեղ է, թող բացվի, ժողովուրդը աշխատեն: Որ վնասը տալիս են, գոնե հատուցեն…:

ԷկոԼուր.

Իսկ ձեզ հարցրե՞լ են, թե ինչ փոխհատուցում եք ուզում”

Բնակիչներ.

- Ոչ նման բան չի եղել:

ԷկոԼուր.

Իսկ ձեր կարծիքով բնությանը վնաս կլինի՞:

Բանակիչներ.

- Դե բնությունը փչացնում են: Որ գնում ենք անտառից մի ծառ ենք կտրում, մեզ վայ են տալիս, բայց որ էդքան ծառերը մնում են հողի տակ, դա ոչ մի բան:



Նոյեմբեր 21, 2012 at 18:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր