

ԷկոԼուր
Օրերս ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրեցին 40 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր Հայաստանում 30-40 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար: Պայմանագիրը կնքվեց «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակներում: Ծրագրի 3-րդ փուլի համար Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից նախատեսվում է տրամադրել նաև դրամաշնորհային միջոցներ ծրագրի տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար, ինչը կնպաստի Հայաստանում միջազգային ստանդարտներին մոտ նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երի ավելացմանը:
«Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագիրը մեկնարկել է 2004 թվականի նոյեմբերի 24-ին: Ծրագրով հատկացվել է 6.0 մլն եվրոյի վարկ և կնքվել 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագիր:
Որպես ծրագրի շարունակություն 2010թ. մայիսի 3-ին KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև ստորագրվել են 18 միլիոն եվրոյի վարկային և 1.5 միլիոն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Տրամադրված միջոցների հաշվին կառուցվել է 26 փոքր ՀԷԿ` 62,4 ՄՎՏ հզորությամբ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի կայքը:
Նոյեմբեր 22, 2012 at 15:47
