Իրանական կողմի համար ՀՀ կառավարությունը երկարաձգում է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները

Իրանական կողմի համար ՀՀ կառավարությունը երկարաձգում է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները

ԷկոԼուր

Իրանական կողմի համար ՀՀ կառավարությունը երկարաձգում է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ժամկետները: Պարզվում է, որ ՀԷԿ-ի կառուցման ժամկետները վաղուց լրացել են: ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 16-ի «Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին»  N 1237-Ն որոշմամբ հավանություն է տրվել «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում հիմունքներով «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման թույտվության պայմանագրի» կնքման առաջարկությանը: Դրա հիման վրա 2010թ. հոկտեմբերի 15-ին թույլտվության պայմանագիր (Թույլտվության պայմանագիր) է կնքվել ՀՀ կառավարության և իրանական «Թավան Աբ Արաս Քոմփանի» ներդրող ընկերության միջև: Թույլտվության պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ ստորագրման պահից մեկ տարվա ընթացքում` ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: 2012թ. հոկտեմբերի 15-ին այդ ժամկետները լրացել են: 2013թ. փետրվարի 28-ին կառավարությունը կընդունի նոր որոշում, որով հավանություն կտրվի Թույլտվության պայմանագրում փոփոխություններ կատարել: Ըստ այդմ՝ Թույլտվության պայմանագրից դուրս  կգա երաշխիքների,  ինչպես նաև այլ իրավական փաստաթղթերի տրամադրման համար նախատեսված հայտի(երի) ներկայացման «ոչ ուշ քան երեք ամիս հետո» սահմանափակումը,  ինչպես նաեւ պայմանագրի ստորագրման պահից հետո մեկ տարվա ընթացքում ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորության փոխարեն կսահմանվի մինչև երկու տարի երկարաձգելու հնարավորություն:

Փետրվար 27, 2013 at 14:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր