

ԷկոԼուր
Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես կստանձնի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման քանակական պարտավորություններ: Այս մասին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ ասել է Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Արամ Հարությունյանը նշել է, որ մինչև 2020թ. զարգացող երկրները ըստ Կիոտոյի արձանագրության պետք է ստանձնել են պարտավորություններ:
Խորհրդի ստեղծման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ 2013թ. կլիմայի փոփոխության կոնվենցիայի նպատակի իրականացման ասպարեզում նոր և պատասխանատու փուլ է բացվել, կապված Կիոտոյի արձանագրության կատարման 2013-2020թթ. նոր՝ երկրորդ ժամանակահատվածի մեկնարկմամբ և ավելի ընդգրկուն, քան Կիոտոյի արձանագրությունը, նոր արձանագրության ընդունման շուրջ գործընթացների ու բանակցությունների մեկնարկմամբ, ըստ որի բոլոր, և՛ զարգացած, և՛ զարգացող պետությունները, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանձնեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման քանակական պարտավորություններ»,- այս մասին գրում է Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Լուսանկարը`www.mnp.am կայքի
Մարտ 14, 2013 at 13:31
