

ԷկոԼուր
Մարտի 22-ին` ժամը 12.00-ին, Երևանում տեղի կունենան «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի և համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ:
Հիշեցնենք, որ երկու անգամ «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից հայտարարված լսումները ընկերության մեղքով չեն կայացել: Առաջին լսումը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 5-ին: «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն եւ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմեցին Բնապահպանության նախարարությանը` պահանջելով փետրվարի 5-ի լսումները համարել չկայացած, իսկ «Բի Էս Բի» ՍՊԸ-ի կողմից բնապահպանական փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերի փաթեթը վերադարձնել ընկերությանը, քանի որ լսումներն անցկացվել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներով: Ի պատասխան` նախարարությունը տեղեկացրել է, որ «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերը գտնվում են փորձաքննության փուլում եւ արդյունքը պարզ կլինի փորձաքննական եզրակացությունից հետո:
Մարտ 15, 2013 at 14:08
