

ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն նամակով դիմել է գերմանական KfW բանկին: KfW բանկի տեղական համակարգող Զառա Չատինյանին ուղղված նամակում ասված է.
«Հարգելի Զառա Չատինյան,
ինչպես հայտնի է, KfW գերմանական բանկը «Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող առեւտրային բանկերի միջոցով ներդրումներ է կատարում փոքր ՀԷԿ-երի կառուցման գործում: 2012թ. սկսվեց ծրագրի երրորդ փուլը, ինչի համար KfW բանկը 40 միլիոն դոլլարի վարկ հատկացրեց: Օրհուսի կոնվենցիայի (ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիա), ինչպես նաեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն` խնդրում ենք Ձեզ նախատեսված ժամկետներում մեզ տեղեկատվություն տրամադրել.
-կոնկրետ ո՞ր փոքր ՀԷԿ-երն են տվյալ վարկով ֆինանսավորում ստացել
-«Աջակցություն վերականգնվող էներգիային» ծրագրի շրջանակներում Հայաստանում գործող ո՞ր առեւտրային բանկերի միջոցով է իրականացվում ներդրումների կատարումը
-2004 թվականից սկսած ողջ փոխանցումների արդյունքում որքա՞ն գումար է ծախսվել փոքր ՀԷԿ-երի կառուցման համար:
Նաեւ խնդրում ենք պատասխանել, թե արդյոք բանկը տեղեկատվություն ունի այն մասին, թե ինչ սոցիալ-էկոլոգիական իրավիճակ է տիրում փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման վայրերում, եւ որքանով է փոքր ՀԷԿ-երի կառուցման մասին որոշումների ընդունման գործընթացը համապատասխանում ընդունված միջազգային սոցիալ-էկոլոգիական չափանիշներին»:
Մարտ 19, 2013 at 11:40
