Ապրիլի 4-ին Երեւանում տեղի կունենան Վանաձորի խմելու ջրի վրա կառուցվելիք ՓՀԷԿ-ի հասարակական լսումները

Ապրիլի 4-ին Երեւանում տեղի կունենան Վանաձորի խմելու ջրի վրա կառուցվելիք ՓՀԷԿ-ի հասարակական լսումները

ԷկոԼուր

Ս.թ. ապրիլի 4-ին` ժամը 11.00-ին, Երևանի Ադոնցի 10 հասցեում, տեղի կունենան «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վանաձորի ջրատարի վրա կառուցվող «Սպիտակ Ջուր» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի և ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքի հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության պշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ ՓՀԷԿ-ի նախագծում նշված է, որ ՓՀԷԿ-ը «օգտագործում է Վանաձոր քաղաքին խմելու ջրով ապահովելու համար կառուցած Սպիտակջուր ջրատարի անկումը 1698մ նիշից մինչև 1500մ նիշը: Սպիտակջուր խմելու ջրամատակարարման ջրատարը տեղակայված է ՀՀ Լոռու մարզի տարածքում, և կառուցված է ք.Վանաձորի ջրամատակարարման պահանջների համար: Ջրատարը հանձնված է շահագործման 90-ն թթ. վերջին, սակայն ներկա ժամանակ էկոլոգիական և տնտեսական բնույթից հետաքրքրություն է առաջացել դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրները, այսինքն ՓՀԷԿ-ը»:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ շրջանացման սխեմատիկ քարտեզի», նախագծվող «Սպիտակջուր ՓՀԷԿ»-ի շրջանը գտնվում է երրորդ սեյսմիկ զոնայում, 9 և ավելի բալ ֆոնային սեյսմիկությամբ։

Մարտ 29, 2013 at 10:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր