Շատին. «Ճամփեն կես ժամ էլ չփակինք, բայց արդեն արյուն էր թափվելու»

Շատին. «Ճամփեն կես ժամ էլ չփակինք, բայց արդեն արյուն էր թափվելու»

ԷկոԼուր

«Եղեգ» ՓՀԷԿ-ի կառուցման պատճառով Վայոց ձորի Շատին գյուղում բախումներ են տեղի ունենում: Գյուղը բաժանվել է մասերի` ՓՀԷԿ-ին դեմ եւ կողմ:

«Հելանք, կանգնանք իրանց դեմ, ճամփեն կես ժամ էլ չփակինք, բայց արդեն արյուն էր թափվելու:…

Որպես հուդա մեկին օգտագործեցին, գյուղը բաժանեց, մաս-մաս սարքեց, հիմա մենք եթե կանգնենք ինչ-որ մեկի դեմ, պիտի կանգնենք իրար դեմ:

…Էս ժողովրդի միակ փրկությունը, միակ մտածելակերպն է` թողնել, հեռանալ»,- ԷկոԼուրին պատմեցին շատինցիները: Նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի Վայոց Ձորի մարզի տարածքային գրասենյակ: «Հիմնական բողոքը, որ ունենք այս պահին, հանրային լսումների բացակայությունն է: Այսինքն` կատարվել է միայն մեկ հանրային լսում, երկուսը ընդհանրապես չեն կատարվել: Իսկ մեկ հանրային լսման արդյունքում գյուղը դեմ է քվեարկել: Սակայն դա հիմք չի հանդիսացել, որ ՓՀԷԿ-ի կառուցումը չշարունակվի կամ ընդհանրապես կասեցվի: Հանրային լսումները կրկին անցկացնելու պահանջի վերաբերյալ մեր գրությանը Շատինի համայնքապետը պատասխանել է, որ այս պահին չունի համապատասխան ֆինանսական միջոցներ հանրային լսումներն անցկացնելու համար:… ֆիզիկական բախումները բավականին հաճախակի կրկնվում են այդ համայնքում, ժամանակ առ ժամանակ միջամտում է ոստիկանությունը, պրոֆիլակտիկ աշխատանքներ է կատարում, որպեսզի հաշտեցնի համայնքի բնակիչներին, սակայն դրական արդյունք դեռ չի նկատվում»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանի Վայոց Ձորի մարզի տարածքային գրասենյակի ներկայացուցիչ Լուսինե Մարտիրոսյանը:

Մանրամասները դիտեք Էկոլուրի պատրաստած տեսանյութում:

 «Եղեգ» ՓՀԷԿ-ը կառուցում է «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ն: Նախագիծը ֆինանսավորվում է գերմանական KfW զարգացման բանկի վարկի շրջանակներում: Գերմանահայկական հիմնադրամի http://gaf-re-shpp.am/index.php?id=35  կայքում «Եղեգ» ՓՀԷԿ-ը կարելի է գտնել «Հաջողված պատմություններ» բաժնում:

Հիշեցնենք, որ Եղեգիս գետի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման 12 լիցենզիա է տրամադրվել:



Մայիս 02, 2013 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր