

Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովի՝ COP17-ի շրջանակում հոկտեմբերի 27-ին՝ ժ. 15:30-16:30, Կանաչ գոտում տեղի կունենա աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների կառավարման համակարգում բնապահպանական ժողովրդավարության արտացոլման խնդիրներին:
Միջոցառումը կազմակերպվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ։
Բանախոսներն են՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ևՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի հետազոտող Աիդա Պապիկյանը:
Փորձագետները կներկայացնեն Հայաստանի երկու առանցքային լանդշաֆտների օրինակների վրա հիմնված հետազոտական զեկույցներ.
- Ընդերքօգտագործում և կենսաբազմազանություն (Ամուլսար). Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերսկսումը կրկին ուշադրության կենտրոն է բերում Բեռնի կոնվենցիայի հանձնարարականները և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորու
- Պահպանվող տարածքներ և համայնքներ («Արփի լիճ» ազգային պարկ). «Արփի լիճ» ազգային պարկի փորձը ցույց է տալիս, թե ինչպես են Հայաստանում համադրվում բնապահպանությունը, հողային իրավունքները և գյուղական համայնքների կենսապահովման հարցերը: Զեկույցում ներկայացված է միջազգային պարտավորությունների, ՀՀ օրենսդրության և ազգային պարկի կառավարման մեխանիզմների բազմամակարդակ վերլուծություն՝ գնահատելու, թե որքանով է բնապահպանական ժողովրդավարությունն ինտեգրված պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:
Միջոցառման նպատակն է՝ բացահայտել ոլորտի ձեռքբերումներն ու կառավարման բացերը՝ նպաստելով COP17-ի օրակարգային քննարկումներին:
Միջոցառման լեզուն անգլերենն է: Մուտքն ազատ է, սակայն պահանջվում է նախնական գրանցում՝ COP17 Green Zone մուտք գործելու համար:
Հոկտեմբեր 16, 2026 at 12:33
