

Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և էկոլոգիական ժողովրդավարության ամենասուր հիմնախնդիրներից մեկը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը, կբարձրաձայնվի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում:
Հրավիրում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին, CBD COP17 համաժողովի պատվիրակներին և բոլոր շահագրգիռ անձանց՝ հոկտեմբերի 24-ին, ժ․ 15:00-16:00 COP17-ի Կապույտ գոտում ներկա գտնվելու «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի ցուցադրությանը և դրան հաջորդող բաց քննարկմանը։
Միջոցառումը կանցկացվի «Ամուլսարի ոսկու հանքավայրի հարցը COP17-ի կենսաբազմազանության հանձնառությունների համատեքստում» խորագրի ներքո։
Սա կարևոր հարթակ է՝ խոսելու ճնշման տակ գտնվող բնապահպանական ժողովրդավարության, հանքարդյունաբերության և այն սոցիալ-էկոլոգիական կոնֆլիկտների մասին, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանում կենսաբազմազանության պահպանման վրա։
Տեղեկացնում ենք, որ միջոցառման ընթացքում համաժամանակյա թարգմանություն նախատեսված չէ։
Եկե՛ք միասին վերլուծենք հանքարդյունաբերության ազդեցությունը մեր էկոհամակարգերի վրա և պահանջատեր լինենք միջազգային հարթակներում ստանձնած բնապահպանական հանձնառությունների կատարմանը։
Եթե դուք ունեք CBD-ի կողմից Կապույտ գոտու համար տրամադրված անցագիր կամ մուտքի կոդ, սիրով հրավիրում ենք՝ միանալու մեզ COP17-ի «Կապույտ գոտում» («Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոն)` Միջազգային ՀԿ-ների կենտրոնում (International NGO Hub):
Հոկտեմբեր 23, 2026 at 08:00
