«Թաթսթոուն» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվի՝ մինչև տեսչական ստուգումների անցկացումը

«Թաթսթոուն» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվի՝ մինչև տեսչական ստուգումների անցկացումը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի տրամադրելու ջրօգտագործման թույլտվություն Լիճքի պղնձի հանքավայրը վերագործարկել ցանկացող «Թաթսթոուն» ՍՊԸ-ին՝ մինչև ընկերությունում տեսչական ստուգումների անցկացումը: Այս մասին Մեղրի համայնքի բնակիչներին նամակով հայտնել է նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը:

«Ի պատասխան Ձեր 2019 թ-ի փետրվարի 4-ի գրության հայտնում եմ, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի վերաբերյալ ձեր կողմից բարձրացված հարցերը ուսումնասիրվել են և սահմանված կարգով ներկայացվել են բնապահպանության և տեսչական մարմնին՝ համապատասխան ստուգումներ կատարելու համար: Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ին ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրվի՝ մինչև վերոնշյալ ստուգումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը բնապահպանության նախարարությանը տրամադրելը», - նշված է Էդգար Փիրումյանի նամակում:

Հիշեցնենք, որ Մեղրի համայնքի բնակիչները 2 նամակ են ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ պահանջով մերժել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի՝ Մեղրի գետի Այրիջուր վտակից ջրառի համար ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու հայտը և ուժը կորցրած ճանաչել ընկերության Լիճքի պղնձի հանքավայրի ծրագրին 2015 թ-ին տրված փորձաքննական դրական եզրակացությունը: Վերջինիս հետ կապված պատասխան նախարարությունից դեռ չկա:

Փետրվար 11, 2019 at 19:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր