

ԷկոԼուր
2019 թ․ նոյեմբերին Սիվիլնեթը հրապարակել էր մի հետաքննություն, ըստ որի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից ոմանք կապվում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբորորդիների անվան հետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս․ թ․ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս թեմայի վերաբերյալ հարցին՝ հայտնեց, որ Հայաստանի իրավապահները զբաղվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի ու պաշտոնյաների փոխկապակցվածությունը ստուգելու գործով:
«Կարծես մամուլում այդպիսի բան գրվեց։ Չեմ թաքցնի, որ այդպիսի տեղեկատվություն շրջանառվելու պահից ես հանձնարարել եմ ստուգել այդ տվյալները։ Եվ եթե այդպիսի բան պարզվի, այդտեղ կարող են որոշակի կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գալ։ Այս պահին ավել բան չեմ կարող ասել։ Մենք ունենք մի քանի վարկածներ, մի քանի նախնական տեղեկություններ, որոնք այն մակարդակի չեն, որ մենք հիմա հրապարակենք»,- ասաց Փաշինյանը։
Հունվար 26, 2020 at 17:57
